Դատելով գործարարների հետ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպման մասին նախագահականի կայքում տեղ գտած լուսանկարներից՝ այդ հանդիպմանը մասնակցել է նաև «Սիլ» կոնցեռնի ղեկավար Սարիբեկ Սուքիասյանը, ում ընտանիքը նախորդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին ու ընդդիմությանը սատարելու համար զրկվեց «Բջնի» և «Բյուրեղ» գործարաններից:
Հավաքին մասնակցել է նաև նոր քաղհալածյալ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը: Իսկ նկարները նախագահականի կայքում հայտնվել են թերևս, որ ցույց տան, թե որքան լիբերալ է Սերժ Սարգսյանը, և որ չնայած ամեն ինչին՝ նրան հաջողվել է հնազանդեցնել և իր շուրջ հավաքել նախկին այլախոհներին:









































