Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակչին մասնակցել է` վտանգելով ամբողջ կարիերան:
«Ես վտանգում էի կարիերաս: Բայց կյանքում առանց զոհաբերությունների չես կարող հաղթել և պետք է ռիսկի դիմել: Մենք մասնակցել ենք կարևոր մրցաշարերի և ինձ համար հեշտ չէր: Բայց ամեն ինչ լավ ստացվեց: Արձակուրդի ժամանակ կարողացա հանգստանալ:
Երբեմն ստիպված ես ներդնել առավելագույն ուժերդ: Այդպես են վարվում բարձրակարգ բոլոր ֆուտբոլիստները: Ես լավ կզգայի, եթե կանգ առնեի, բայց չէի ցանկանում բաց թողնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































