«Բավարիա»-ն ուշադիր հետևում է, թե ինչպես են ընթանում Թեո Ուոլքոթի ու «Արսենալ»-ի միջև ընթացող բանակցությունները խաղացողի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում, հայտնում է Fussball.ch-ն:
Անգլիայի հավաքականի հարձակվողը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնեցնել աշխատավարձի չափը ակումբի հետ, իսկ արդեն հունվարի 1-ից նա իրավունք ունի բանակցել այլ ակումբների հետ, քանի որ 2013-ի հունիսին ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը:
Նշենք, որ այս երկու ակումբները միմյանց դեմ են մրցելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչում:








































