Ողբերգական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Դուգլաս քաղաքում: Երկու այգեպան, որոնցից մեկը տառապել է մտավոր հետամնացությամբ, տուժել են հարյուր հազարավոր մեղուների խայթոցից: Տղամարդկանցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, մյուսը դեռ հիվանդանոցում է, հայտնում է USA Today-ը:
Ամերիկացիները խնամել են 90-ամյա թոշակառուին պատկանող այգին: Նրանց համար աշխատանք էին տվել սոցծառայողները, որոնք օգնում են մտավոր հետամնացությամբ մարդկանց:
Ենթադրաբար, այգեպանն ու նրա օգնականը քանդել են հսկայական մեղվի փեթակը:
Փորձագետների կարծիքով՝ մեղուներն այն կառուցել են 10 տարում: Դրանում ապրել է մոտ 800 հազար միջատ:




































