Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Մեզ համար կարևոր է, որ Ալիև-Սարգսյան հանդիպումը կազմակերպում է Փարիզը. Ռայներ Մորել

«Մեզ համար կարևոր է, որ Ալիև-Սարգսյան հանդիպումը կազմակերպում է Փարիզը»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով Փարիզում տեղի ունենալիք Ալիև-Սարգսյան հանդիպման կարևորությանը:

Դեսպանը ողջունեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը՝ Փարիզում կազմակերպել հանդիպում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Ըստ նրա՝ շատ կարևոր է, երբ հանդիպում են հակամարտության մեջ գտնվող երկրների որոշում կայացնողները՝ նախագահները: «Մեզ համար կարևոր է նաև, որ այդ հանդիպումը կազմակերպում է Փարիզը, մենք այդ հանդիպման հետ հույսեր ենք կապում»,- նկատեց Ռայներ Մորելը:

Անդրադառնալով ֆրանս-գերմանական հաշտեցման դասերի կիրառմանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ասաց, որ ֆրանս-գերմանական հաշտությունը մի հիանալի պատմական օրինակ է, թե ինչպես կարող են կարգավորվել հակամարտությունները: Նրա համոզմամբ՝ հակամարտությունների կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է հակամարտող կողմերի կամքը ոչ միայն վերևից, այլև ներքևից՝ հասարակությունների մակարդակում: Դեսպանի համոզմամբ՝ եթե խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է, իսկ հաջորդ քայլը պետք է լինի խոսքը, կողմերի միջև երկխոսությունը զարգացնելը:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսյան լարվածությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից կազմակերպվեցին առանձին-առանձին հանդիպումներ, առաջինը՝ Ռուսաստանում, մյուսը՝ Նյու Պորտում: Հաջորդ նախագահական հանդիպումը կայանալու է Փարիզում հոկտեմբերի երկրորդ կեսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում