Միլիարդատեր և ներդրող Կարլ Իկանը մտադիր է բաց նամակով դիմել Apple-ի ղեկավարությանը: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին Իկանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Վաղը մենք բաց նամակ կհղենք Թիմ Կուկին: Հավատացեք ինձ, այն հետաքրքիր կլինի»,- գրել է նա:
Կարլ Իկանը Time ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակի մեջ է:
Նամակի բովանդակությունն առայժմ հայտնի չէ: Սակայն նախկինում Իկանն Apple-ից ակտիվորեն պահանջում էր ընդլայնել շահութաբաժինների և բաժնետոմսերի հետգնման տեսքով բաժնետերերին կապիտալը վերադարձնելու ծրագիրը: Apple-ի բաժնետոմսերի ստույգ քանակը, որը պատկանում է Իկանին, չի նշվում, սակայն ներդրողն այն անվանում է խոշոր:
2014-ի հունիսի վերջի տվյալներով՝ Apple-ը բաժնետերերին վճարել է մոտ 74 մլրդ դոլար՝ ծրագրված 130 մլրդ-ից: Իկանն ավելի վաղ պահանջել է ծրագիրն ընդլայնել մինչև 150 մլրդ դոլար:











































