Friday, 12 06 2026
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում

Սպանությունից առաջ Դինքի մարդասպանը հաճախակի հանդիպել է ժանդարմերիայի հրամանատարի հետ

Թուրքական Miliyet թերթի փոխանցմամբ, երեկ Ստամբուլի 14-րդ ծանր հանցավորությունների դատարանում կայացել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության դատավարության հերթական նիստը:

Նիստին Դինքի ընտանեկան փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դատարանին ծանուցել է դեռևս Անկարայի դատարանում Տրապիզոնի փոխոստիկանապետ Նեջաթի Էրքիջիի տված մի կարևոր ցուցմունքի մասին:

Նշվում է, որ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի հայրը, Դինքի սպանությունից ժամեր անց հեռուստացույցով տեսնելով իր որդուն, դիմել է Տրապիզոնի փոխոստիկանապետ Նեջաթի Էրքիջիին և հայտնել, որ փնտրվողն իր որդին է:

Էրքիջին, բնականաբար, մարդասպանի հորը հարցրել է, թե արդյոք նա տեղյա՞կ է որդու գտնվելու վայրի մասին, ինչին ստացել է «Այդ մասին կարող է իմանալ ժանդարմերիայի հրամանատարը, ում հետ որդիս հաճախ էր հանդիպում» պատասխանը:

Այժմ Ֆեթհիյե Չեթինը դատարանից պահանջում է, որպեսզի մարդասպանի հայրը, վկայի կարգավիճակով, ներկայանա դատարան և նշի, թե ով է եղել տվյալ ժամանակվա ժանդարմերիայի հրամանատարը, ում հետ Դինքի սպանությունից առաջ այդքան հաճախ հանդիպել է մարդասպան Օգյուն Սամասթը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում Օգյուն Սամասթի կողմից: Մարդասպանը հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա:

2011 թվականի հունվարի 19-ին թուրք վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը Milliyet թերթում հրապարակած իր հոդվածում նշեց, որ Հրանտ Դինքն սպանվել է թուրքական պետության անտեսման արդյունքում, ինչի համար պատասխանատու բոլոր չինովնիկները ոչ միայն համապատասխան պատասխանատվության չենթարկվեցին, այլև պարգևատրվեցին:

Բիրանդի կարծիքով, Դինքի սպանության հարցում առաջին հերթին մեղավոր են Թուրքիայի ուժային կառույցները, քանի որ թե՛ ոստիկանությունը, թե՛ ժանդարմերիան, թե՛ գաղտնի ծառայության աշխատակիցները տեղյակ են եղել պատրաստվող սպանությունից, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Դինքի սպանության կանխման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում