Ամերիկյան Wired ամսագիրը հրապարակել է 2012 թ. ամենավտանգավոր մարդկանց ցուցակը։ Այս մասին տեղեկացնում է արաբական Alraimedia հրատարակությունը: Հատկանշական է, որ ցուցակում են հայտնվել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի միանգամից 4 ներկայացուցիչներ, որոնց թվում՝ երկու նախագահներ:
Ամենավտանգավոր մարդանց ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Քասեմ Սուլեյմանին, ով հանդիսանում է իսլամի պահապանների արտասահմանյան գործողությունների բաժնի ղեկավարը: Նա առաջին տեղն է գրավել այն պատճառով, որ Իրանը հանդիսանում այն սակավաթիվ պետություններից մեկը, որը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսել: Հետաքրքիր է, որ նախագահ Ահմադինեժադը չի ընդգրկվել այդ մարդկանց ցուցակում:
Երկրորդ տեղում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել, որ Ասադը կհայտնվի այս ցուցակում, քանի որ 2000 թ. նրան էին վերագրում երկրում արագ աճող ժողովրդավարական բարեփոխումները:
Հինգերորդ տեղում Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին է, ով կարողացավ ստանալ դիկտատորի անսահմանափակ լիազորություններ:
Վեցերորդ տեղում է Շեյխ Ահմեդ Մադուբը՝ Սոմալիի «Ռաս-Կամբոն» խմբավորման առաջնորդը: Նա շատ խորամանկ և վտանգավոր մարդ է: Նա Մոգադիշոյի կառավարության տապալումից հետո փաստացի կարողացել է իր ձեռքը վերցնել երկրի վերահսկողությունը:
Ամենավտանգավոր մարդկանցից մեկն էլ մեքսիկացի նարկոբարոն և միլարդատեր Գուստան Խոակինն է, ով այս ցուցակում երրորդ տեղն է զբաղեցրել: Չորրորդ տեղում ԱՄՆ-ի աշխատակազմից Ջոն Բրեննանն է, ով ազդեցություն ունի բանակի շատ գեներալների վրա:








































