Կանադայի իրավապահ մարմինները չեն բացառում 80 մարդկանց ձերբակալությունը, ովքեր վերադարձել են Սիրիայից և Իրաքից, որտեղ մասնակցել են մարտական գործողությունների՝ իսլամիստների կողմից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կանադայի հասարակական անվտանգության հարցերով նախարար Սթիվեն Բլեյնիին:
Խորհրդարանում ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ 2014-ի սկզբին ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ կասկածվել է առնվազն 130 մարդ, ով ունեցել է Կանադայի քաղաքացիություն կամ երկրում կեցության իրավունք: Նախարարի խոսքով՝ նրանցից 80-ը վերադարձել են Կանադա և լուրջ սպառնալիք են ներկայացնում անվտանգության համար: Նրանց նկատմամբ քննությունն է անցկացվում:
Ազգային ոստիկանության կոմիսար Բոբ Փոուլսոնը հստակեցրել է, որ քննություն է անցկացվում 90 կասկածյալի նկատմամբ:
ԴԱԻՇ-ի գործունեությանը մի քանի տասնյակ կանադացիների մասնակցության մասին հայտարարությունն արվել է հաջորդ օրն այն բանից, երբ խորհրդարանը հավանություն է տվել երկրի մասնակցությանն Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ ռազմական գործողությանը: Այդ որոշումը պատասխան է դարձել ԱՄՆ իշխանությունների հարցման: Կանադացի զինվորականները կմասնակցեն առաքելությանը 6 ամսից ոչ ավելի, սակայն ցամաքային գործողության մեջ նրանք մասնակցություն չեն ունենա:




































