Լուիզիանա նահանգի Բատոն Ռուժ քաղաքից 13-ամյա Ալիսա Կարսոնը երազում է Մարս թռած առաջին մարդը դառնալ, գրում է korrespondent.net-ը:
Եվ դա միայն երևակայություն չէ, նա արդեն մի քանի տարի պատրաստվում է դրան: NASA-ի ներկայացուցիչ Փոլ Ֆորմանը հայտարարել է, որ Ալիսան տիեզերագնաց դառնալու լավ հնարավորություն ունի:
Նա մի քանի օտար լեզուներ և ճշգրիտ գիտություններ է ուսումնասիրում, ինչպես նաև առաջին մարդն է, ով այցելել է այն բոլոր երեք տիեզերական ճամբարները, որոնք կազմակերպում է NASA-ն:
Ալիսան ասում է, որ տապալման ծրագիր չի նախատեսում: Նրա հոր խոսքերով՝ նրանց մոտ ամեն ինչ ծրագրավորված է 20 տարի առաջ:









































