Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը «Արդեն կարոտում եմ քեզ» ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ ցուցադրել է իր հղի փորիկը, գրում է Viva.ua-ը:
Պապարացիներին հաջողվել է մի քանի լուսանկարներ անել ռեժիսոր Փոլ Էնդրյու Ուիլյամսի ֆիլմի նկարահանման հրապարակում: Լուսանկարներում 39-ամյա Դրյուն հղի է ներկայացել:
Սակայն, ինչպես պարզվել է, դերասանուհին չի պատրաստվում երրորդ անգամ մայրանալ, իսկ կլոր փորիկը միայն նկարահանման համար անհրաժեշտ գրիմ է:


















































