Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

$40,000 գողության համար դատվում են համասեռամոլ Գևորգը, անչափահաս Արթուրը, դեռահաս Գայանեն և Ջուլիետան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Գևորգ Թոքմաջյանի և մյուսների գործով դատական քննությունը:

22-ամյա Գևորգը մեղադրվում է այն բանի համար, որ անչափահաս՝ 1997 թվականի մայիսին ծնված Արթուր Մ.-ին նյութապես շահագրգռելու միջոցով ներգրավել է ծանր հանցագործության կատարման մեջ և օժանդակել է Գայանե Գրիգորյանին ու Ջուլիետա Նազարեթյանին՝ Հին Երևանցու փողոցի բնակարաններից մեկից գողություն կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ անչափահաս Արթուր Մ.-ն համաձայնության է եկել Գևորգի, Գայանեի ու Ջուլիետայի հետ, մուտք է գործել Աիդա Ս.-ի բնակարան ու հափշտակել է չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 40 հազար դոլար, 1 միլիոն 600 հազար դրամ,
դրամապանակներ: Ընդհանուր առմամբ գողությամբ տուժողին պատճառվել է 17 միլիոն 790 հազար 740 դրամի գույքային վնաս:

Գողությանն օժանդակելու համար ամբաստանյալի աթոռին նստած Գայանեն ու Ջուլիետան 19 տարեկան են: Նրանք ազատության մեջ են, իսկ Գևորգն ու անչափահաս Արթուրը գտնվում են կալանքի տակ:

Նշված խմբի հետ առնչվել ու գողության համար մեղադրվում է նաև Արմեն Ա.-ն: Հանցագործության կատարման պահին Արմենը ևս անչափահաս է եղել, նրա տասնութ տարին այս տարվա մայիսին է բոլորել:

Արմենն ի ծնե ողնաշարի հիվանդություն ունի: Մոր բնորոշմամբ՝ Արմենը հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, նա 3-րդ խմբի հաշմանդամ է: Փոքրիկ սապատը նկատելի է տղայի մեջքին, բայց հիշյալ խմբի հետ շփումները նրան նաև վարքագծի փոփոխությունների են հանգեցրել, ինչը նույնպես նկատելի է տղայի պահվածքում:

Արմենը լվացքի պարաններից շորեր է գողացել, հանրակացարանային օժանդակ տարածքից՝ կոշիկներ և այլն:

Արմենի և Արթուրի մայրերը դատարանում իրենց զավակների օրինական ներկայացուցիչներն են:

Արմենի մայրը դատական նիստի սկսվելուց առաջ դիտողություն արեց իր որդու հետ ամբաստանյալի տեղում կիպ նստած Արթուրին. «Մի՛ բզի, ես ամեն բան տեսնում եմ»: Նա իր որդու սայթաքելու համար մեղադրում է հիմնականում հենց անչափահաս Արթուրին ու վախենում է, որ դատարանում էլ նա կարող է վատ ազդեցություն ունենալ Արմենի վրա: Բայց Արմենի դեմքի արտահայտությունից դատելով՝ նա բոլորովին «ազդված չէր» Արթուրի մոտ նստելուց:

Գևորգ Թոքմաջյանը համասեռամոլ է, նույն դատարանում մեկ անգամ արդեն դատապարտվել է սուտ մատնության համար:

Այս գործով արական սեռի ամբաստանյալների արտաքինից ու պահվածքից դատելով՝ բոլորն էլ նույն կողմնորոշումն ունեն…

Խումբը, ընդհանուր առմամբ, բավական «կոլորիտային» է…

Նախագահողը ծամոն ծամելու համար դիտողություն արեց ամբաստանյալ Գևորգին՝ նկատելով, որ նրա ցուցադրական ծամելը կարող է դիտվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Դատարանը հարցաքննեց վկա Գոհար Մ.-ին: Նա ներկայացավ որպես Գեղարքունիքի մարզպետարանում աշխատող առաջատար մասնագետ:

Վկան ուզում էր հաստատել, որ տուժող Աիդայի բնակարանում եղել է խոշոր գումար, մասնավորապես՝ իր գումարը, որ պարտքով տվել էր Աիդային ու մինչև օրս հետ չի ստացել, որովհետև նրա բնակարանից կատարված գողության արդյունքում այդ գումարը նույնպես հափշտակվել է:

Վկան հայտնեց. « 2013 թվականի նոյեմբեր ամիսն էր, երբ էր կոնկրետ՝ չեմ հիշում, հիշողության հետ պրոբլեմ ունեմ… Աիդան պարտք խնդրեց, տվեցի 25 հազար դոլար՝ հարյուր դոլարանոցներով…»:

Վկան «պատրաստված» էր եկել, նա ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե որտեղից է ունեցել այդ խոշոր գումարը. 2009 թվականին շինություններ է վաճառել, Ակբա բանկը գնել է դրանք ու վճարել հիշյալ գումարը:

Վկան ասաց, թե տուժող Աիդան իրեն շատ մտերիմ, համարյա հարազատ մարդ է, ինքը գիտեր, որ նա բիզնես ունի, խանութ, դրա համար էլ հանգիստ տրամադրել է իր գումարը: Նախկինում էլ նույն քսանհինգ հազարը մի քանի անգամ պարտքով տվել ու շուտ հետ է ստացել: Բայց այս անգամ Աիդան մինչև հիմա պարտքը չի վերադարձրել, որովհետև նրա բնակարանից գողություն է կատարվել:

Վկան թերահավատ կողմերի հարցերին պատասխանեց, որ տուժող Աիդան ապրում է Հյուսիսային պողոտայում, երկրորդ հարկում, երեք երեխա ունի:

«Զալը խոհանոցի հետ միացրած, մեծ, շատ մաքուր բնակարան է…»:

Ըստ վկայի՝ ինքը տոկոսով չի տվել քսանհինգ հազար դոլարը, ոչ էլ ստացական կամ այլ փաստաթուղթ է վերցրել, քանի որ լիովին վստահում է Աիդային, նրան համարում է ազնիվ ու հարազատ մարդ:

Գումարը անձամբ Սևանից բերել է Երևան, եկել է եղբոր՝ Գևորգի հետ, եղբայրն իրեն իջեցրել է Աիդայի տան մոտ, ինքը մենակ է բնակարան բարձրացել: Գումարը տալու պահին ինքն ու Աիդան սիրուն ու մաքուր բնակարանում մենակ են եղել: Եղբայր Գևորգը հիմա Ռուսաստանում է:

Վկայի հարցաքննությունից հետո մեղադրողը միջնորդեց անչափահաս ամբաստանյալ Արթուր Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Փաստացի՝ Արթուրը հիմա հենց կալանքի տակ է, բայց նա կալանավորված է ուրիշ քրեական գործով, որի դատական քննությունը մոտենում է ավարտին: Գողության համար մեղադրվող Արթուրին եթե դատարանը ազատազրկման հետ չկապված պատժի ենթարկի, ապա նա միանգամից կարող է հայտնվել ազատության մեջ, որովհետև այս խմբակային գործով Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը չի ընտրված:

Դատախազը իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Արթուրը հայտարարել է, թե մշտական բնակության վայր ու զբաղմունք չունի, տնից փախել է, ապրել է Գևորգ Թոքմաջյանի վարձակալած բնակարանում:

Մեղադրողի կարծիքով՝ եթե Արթուրը հայտնվի ազատության մեջ, կարող է թաքնվել, կատարել օրենքով արգելված արարք, կարող է անօրինական ազդեցություն ունենալ այս գործով վկաների վրա:

Դատարանը պետք է հաշվի առնի նաև, որ Արթուրը մյուս քրեական գործով ևս մեղադրվում է նմանատիպ արարքի՝ գողության համար:
Արթուրն ու իր շահերի պաշտպանն անակնկալի եկան մեղադրողի միջնորդությունից: Պաշտպանն ի պատասխան մեղադրողի ասաց, թե ըստ էության՝ Արթուրը կալանքի տակ է, միջնորդությունը բավարարելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում:

Արթուրի վերաբերյալ երկու գործով էլ նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:

Քանի որ Արթուրը փաստացի կալանքի տակ է, տվյալ պահին նա կալանքի տակ էլ կմնա՝ անկախ միջնորդության լուծումից:
Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 23-ին, կսկսվի ամբաստանյալների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում