Երևանի Նոր Նորք թաղամասի բանկային մասնաճյուղերից մեկում դիմակավորված անհայտ անձը փորձել է ավազակային հարձակում գործել բանկի վրա, սակայն բանկի անվտանգությունն ապահովող ոստիկանը ոտքից վնասազերծել է հանցագործին:
Հանելով հանցագործի դիմակը` պարզել են, որ վերջինս ոստիկանության պահպանության բաժնի տարածքային բաժանմունքի պետն է:
Ոստիկանությունը չի հերքել այս տեղեկությունը:
Առաջիկայում «Առաջին լրատվականը» կհաղորդի դեպքի այլ մանրամասներ ևս: