Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ջո Քոուլը կարող է լքել «Լիվերպուլ»-ը ու կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի մեկ այլ թիմում՝ «Ռեդինգ»-ում:
Լոնդոնյան ակումբը մտադիր է լրջորեն ուժեղացնել կազմը, որ կարգավորի մրցաշարային գործերը: «Ռեդինգ»-ի հետաքրքրության շրջանակներում են հայտնվել նաև Թոմ Հադլսթոունը ու Պոլ Ռոբինսոնը:








































