Մի բրիտանուհի թոշակառու իր տունը զարդարում է նույն ամանորյա եղևնով արդեն ավելի քան 80 տարի, հայտնում է rosbalt.ru-ն:
Էլիզա Վուլհաուզը, որն այս ամսին նշել է իր 102-րդ տարեդարձը, արհեստական եղևնի ունի, որը ձեռք է բերել այնքան վաղուց, որ նույնիսկ չի կարողանում հիշել, թե որքան է վճարել դրա համար:
Տատիկն իր սիրելի, մոտ 70 սմ երկարությամբ ամանորյա եղևնին գնել է 1932-ին, երբ ծնվել է նրա առաջնեկը՝ Ջիմմին, փոխանցում է Globalscience-ը:
Ամբողջ կյանքում դերձակուհի աշխատած տատիկը պատմել է. «Հիմա չեն պատրաստում այնպիսի եղևնիներ, ինպիսիք նախկինում: Արդեն չափազանց ծեր եմ որպեսզի ուրիշ եղևնի ուզեմ: Ես չափազանց երկար եմ պահել այս եղևնին, այն միշտ թանկ է եղել ինձ համար: Իսկ մեծ և գեղեցիկ եղևնիներ երեխաներն են զարդարում, դրանցով ես կարող եմ հիանալ նրանց հյուր գնալիս»:
Վուլհաուզն ամեն Նոր տարուն եղևնին զարդարում է նույն ապակե գնդիկներով, որոնք ևս նա պահել է տասնամյակներ շարունակ:










































