Թեննեսսի նահանգի Նեշվիլ քաղաքի հարյուրավոր անտուններ մի քանի կտոր պիցցա են ստացել այն մարդուց, ում մի քանի ժամ առաջ մահապատժի էին ենթարկել: Այդպիսին էր մահապատժի ենթարկվածի վերջին կամքը:
1981 թ. թմրամոլ Ֆիլիպ Վորքմենը որոշել է թմրանյութ գնելու համար գողություն անել: Ոստիկանությունը ժամանել էր գողություն անելու պահին: Ոստիկանների և հանցագործի միջև փոխհրաձգության ժամանակ զոհվել էր ոստիկանության մի լեյտենանտ:
Մարդասպանին ձերբակալել էին, և մինչև 2012 թ. նա սպասում էր իր դատավճռի իրականացմանը:
Հիշելով այն մասին, թե ինչքան դժվար է եղել իր համար փողոցում ապրելը և սնունդ հայթայթելը, նա խնդրել էր բանտի աշխատակազմին մերձակա ապաստանի անտուններին պիցցա հյուրասիրել, սակայն նրան մերժել էին՝ ասելով, որ իրենց բարեգործության համար գումար չեն հատկացնում:
53-ամյա տղամարդուն մահապատժի են ենթարկել, իսկ նրա մահից մի քանի ժամ հետո անտուններն անվճար սնունդ են ստացել, որը նրանց համար պատվիրել էին այն մարդիկ, ովքեր իմացել էին Վորքմենի ցանկութան մասին:









































