Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հայտնվել է հաշմանդամի սայլակին: Լուրեր են տարածվել, որ դերասանի առողջական վիճակը վատացել է Ֆրանսիայի իշխանությունների հետ սկանդալի հողի վրա:
Այն բանից հետո, երբ Ժերար Դեպարդիեն հայտարարեց ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին, համացանցում տեղեկություններ հայտնվեցին դերասանի վատ առողջական վիճակի մասին: Այսպես մի քանի օր առաջ, Հռոմ ժամանելուց հետո, Ժերարին ինքնաթիռից իջեցրել են հաշմանդամի սայլակով:
Դեռ հայտնի չէ, թե ինչու է վատացել դերասնի առողջական վիճակը, սակայն արևմտյան մամուլը գտնում է, որ Դեպարդիեի վրա ազդել է սթրեսը և նյարդային վիճակը, քանի որ վերջին օրերի ընթացքում դերասանն անընդհատ վիճում է իշխանությունների հետ:









































