Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ ըստ Սիլվինո Լոուրոյի՝ Ժոզե Մոուրինյոյի օգնականի՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից:
«Ես և Մոուրինյոն չենք պատրաստվում հեռանալ «Ռեալ»-ից, քանի որ պայմանագիր ունենք թիմի հետ մինչև 2016 թվականը:
Ինչ վերաբերում է թիմին, ֆուտբոլիստները պետք է համախմբվեն ու դրան համապատասխան հանդես գան Արքայական գավաթի խաղարկությունում ու Չեմպիոնների Լիգայում: Ազգային առաջնության մասին խոսելը փոքր-ինչ բարդ է, սակայն մեզ որևէ տիտղոս է անհրաժեշտ այս մրցաշրջանում»,- ասել է Լոուրոն:








































