90-ամյա դերասան Քրստոֆեր Լին, ով հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող իններորդ ֆիլմի չարագործ Ֆրանցիկսա Սկարամանգանի, «Աստղային պատերազմների» կոմս Դուկունի և Տոլկինի էկրանավորման մոգ Սարումանի կերպարներով, ունի նաև անմոռանալի ձայն, որն օգտագործում է ոչ միայն ֆիլմերում: Ինպես հաղորդում է Filmpro-ն, նա համագործակցում է տարբեր երաժիշտների հետ և ժամանակ առ ժամանակ ձայնագրում է ալբոմներ իր սիրելի է Heavy metal ոճով:
Օրերս նա ներկայացրել է նոր սուրբծննդյան մինի-ալբոմ, որը կոչվում է A Heavy Metal Christmas: Ալբոմն իր մեջ ներառում է The Little Drummer և Silent Night դասական սուրբծննդյան երգերի «ծանր մշակումներ»:
Քրիստոֆեր Լին նկարահանվել է շուրջ 290 ֆիլմերում, որոնցից 69-ը եղել են սարսափ ֆիլմեր: Չնայած պատկառելի տարիքին՝ նա շարունակում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում: «Հոբիթի» առաջին մասում նա կրկին մարմանավորել է Սարումանին: Նրա կերպարը հայտնվելու է Փիթեր Ջեքսոնի նոր եռյակի մյուս երկու մասերում:
2013 թ. դերասանին կարելի է տեսնել «Գիշերային գնացք մինչև Լիսաբոն» (Night train to Lisbon) ֆիլմում:




































