Մեծ Բրիտանիայում ուժեղ անձրևների պատճառով սկսվել է ջրհեղեղ, որը հանգեցրել է Սուրբ ծնունդի նախօրեին առանց այդ էլ ծանրաբեռնված երկաթուղային հաղորդակցության խափանման:
Ինչպես հաղորդում է The Guardian թերթը, շատ անգլիացիներ ստիպված են եղել հետաձգել իրենց ուղևորությունները, քանի որ դեկտեմբերի 22-23-ին երկաթգծերի հեղեղման հետևանքով փոխվել է երկաթուղային ժամանակացույցը: Դադարեցվել է երկաթուղային հաղորդագրությունը Դերբի և Նոթինգեմի, Էքսեթերի և Թոունթոնի, Բրիսթոլի և Սուինդոնի միջև: Հետաձգվել է նաև Լոնդոն-Սուոնսի գնացքների երթևեկությունը:









































