ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:









































