1895թ. այս օրը Էրզրումում ծնվեց գրող, ճարտարագետ, Մեծ եղեռնի ականատես, հայկական նորագույն զինյալ պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանը:
Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թագարան և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918թ., 39×59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած։
77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։
Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981-ին 8 տարվա բանտարկությունից հետո Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։








































