Շուտով կմեկնարկի ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ Բագրատյանը կառաջադրվի նախագահի թեկնածու: Համագումարին մասնակցում են «Ազատ դեմոկրատներ»-ից` Խաչատուր Քոքոբելյանը, Հովհաննես Ղազարյանը, Ալիկ Արզումանյանը, եկել են ՀԱԿ ներկայացուցիչներ Երջանիկ Աբգարյանը, Պետրոս Մակեյանը:
Լրագրողների հարցին` արդյոք նա հրավիրե՞լ է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց` նրան համագումարի մասին տեղյակ է պահել: Նա նաև նշեց, որ համագումարի մասին տեղյակ է պահել ՀԱԿ-ի բոլոր ներկայացուցիչներին:
ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին կպաշտպանի՞ Հրանտ Բագրատյանին` հարցին նա պատասխանեց, որ ինքը ցանկանում է իրեն պաշտպանի հանրությունը` լրագրողներին հորդորելով ՀԱԿ-ին վերաբերող հարցերը ուղղել ՀԱԿ-ին:
Նա նաև տեղեկացրեց, որ իր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը ժամանակավորապես սառեցրել է անդամակցությունը ՀԱԿ-ին, բայց այնտեղից դուրս գալու հարցը չի քննարկվել:
Համագումարին ներկա չէ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը. եկել էր միայն ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:










































