Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է մի քանի տասնյակ մարդ: Տարերքի հետևանքով տուժել է Ուելսը և Շոտլանդիայի հյուսիս-արևելքը՝ հաղորդում է Sky News հեռուստաալիքը: Դևոն և Էքզետեր դքսություններում խաթարվել է Երկաթգծային ու ավտոհաղորդակցությունը:
Օդերևութաբանական ծառայությունը «դեղին» նախազգուշացում է ներկայացրել ջրհեղեղների ու անձրևների վերաբերյալ դեկտեմբերի 25-26-ի համար:
Տեղի իշխանությունները արձակել են գրեթե 160 զգուշացում ջրհեղեղի վտանգի վերաբերյալ:
Հորդառատ անձրևները Մեծ Բրիտանիայում սկսվել են նոյեմբերի վերջին: