Բոսնիայում և Հերցեգովինայում սուզորդները և լեռնափրկարարները զարդարել են ամանորյա եղևնին Բալկաններում հայտնի Հուտովո Բլատո արգելոցում, որպեսզի գրավեն հանրության ուշադրությունը էկոլոգիայի խնդիրներին,- հաղորդում են բոսնիական լրատվամիջոցները:
Ակցիայի կազմակերպիչները պատմել են լրագրողներին, որ ցանկացել են հիշեցնել այդ արգելոցի էկոհամակարգի վրա մարդու բացասական ազդեցության մասին, որի մակերեսը 8.000 հա է, և կոչ անել մարդկանց պաշտպանել բնությունը:
Հուտովո Բլատոն թռչունների ամենախոշոր արգելոցներից մեկն է Եվրոպայում, որը տուն է դարձել է 240 տեսակ թռչունների համար, որոնք անընդհատ բնակվում են այգում: 2011 թ. հրդեհների հետևանքով այգու մեծ մասն այրվել էր: Այն տեղակայված է Չապլին քաղաքի մոտակայքում:
Բնապահպանների տվյալներով՝ այստեղ բույսերի 600 տեսակներ կան: Իսկ տեղի ջրամբարները նախկինում հարուստ են եղել ձնկերով:









































