Ինչպես բացահայտել են Լիվերպուլի գիտնականները, անհատ երգիչների կյանքը 2 անգամ ավելի կարճ է, քան երգչախմբերում ելույթ ունեցող իրենց գործընկերներինը: Այս մասին տեղեկացնում է Argumentiru-ն:
Նրանք ուսումնասիրել են 1956-2006թթ. ընկած ժամանակահատվածում աստղերի 137 վաղաժամ մահեր և եկել այն եզրահանգման, որ անհատ երգիչներն ավելի հաճախ են մահանում երիտասարդ տարիքում:
Կեսդարյա ուսումնասիրության ընթացքում կյանքից հեռացել է փոփ և ռոք աստղերի 9.2 տոկոսը: ԱՄՆ-ում նրանց միջին տարիքը 45-ն է, Եվրոպայում` 39:









































