Լոնդոնի «Արսենալ»-ը գումար է պատրաստում Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Գերմանիայում երիտասարդ Տեր Շտեգենին անվանում են «նոր Օլիվեր Կան», ու իր խաղով դարպասապահը գրավել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրությունը:
Այս ամառ նրա ծառայություններով հետաքրքրվում էին Մադրիդի «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Միլան»-ը: Հիմա էլ այս թիմերի շարքին է միանում «Արսենալ»-ը:
Ըստ նախնական տեղեկատվության՝ Արսեն Վենգերը պատրաստ է Տեր Շտեգենի տրանսֆերի համար վճարել 12 մլն եվրո:








































