Ըստ Eurostat-ի տվյալների` եվրոգոտում կան 18.7 մլն գործազուրկներ (ըստ 2012 թ. հոկտեմբերի տվյալների`աշխատուժի 11.7 %-ը),- գրում է Kommersant-ը: Մեկ տարի առաջ այդ թիվը 2.2 մլն-ով քիչ էր: Այս առումով աճ է գրանցվել Հունաստանում (2011 թ. օգոստոսից 2012 թ. օգոստոս`18-25.4 %), Կիպրոսում (9.2-12.9 %) և Իսպանիայում (22.7-26.22 %):
Եվրոպայում իրավիճակը ավելի է սրվում: Գործազուրկների մեծ թվաքանակը նշանակում է ապրանքների քիչ պահանջարկ, բյուջեի ծանրաբեռնում, պետական մեծ պարտք, վաճառքի նվազում և բիզնեսի համար մեծ հարկեր:
Սակայն եվրաճգնաժամը դեռ ավարտին չի հասել, և մոտ ժամանակներս դա չի էլ կանխատեսվում:
Իր էությամբ եվրաճգնաժամը չի տարբերվում 1997 թ. ասիական ճգնաժամից: Սակայն եվրոգոտին համաշխարհային ՀՆԱ-ի 6-րդ մասն է, եվրոյի արժեքը նույն մակարդակում է, ինչ նախորդ տարի:




































