Բյոնսեի օծանելիքները թողարկվելուց անմիջապես հետո տարածում են գտնում: 2011 թ. սկզբին ստեղծված Pulse-ը հաջորդ տարվա սկզբին կթողարկվի նոր՝ Pulse NYC տարբերակով:
Pulse NYC-ն երգչուհին նվիրել է իր սիրելի Նյու Յորքին: Բուրմունքը խոստանում է մեզ տեղափոխել այդ մեգապոլիս և հիշեցնել նրա ամենագեղեցիկ վայրերի մասին:
Այն ստեղծված է ազնվամորու, նռան, ծաղկային հարուստ մոտիվների նորաձև նոտաներով: Pulse NYC-ում զգացվում են թարմ թխվածքի, պաչուլիի, փայտի բույրեր:










































