Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ամփոփել է 2012 թվականը, ինչպես նաև ասել է, որ չի կարող նշել այն թիմին, որը պայքարելու է «Յուվե»-ի հետ Սկուդետոյի համար:
«2012 թվականը բոլոր առումներով հիանալի ստացվեց: Ես շատ ուղղություններով եմ աշխատում՝ ներառյալ մարզական ու ֆինանսական: Այդ իսկ պատճառով հույս ունեմ, որ գալիք տարում կկարողանամ հասնել իմ առաջ դրած նպատակների իրականացմանը:
«Յուվենթուս»-ից հետո մրցաշարային աղյուսակում մի խումբ թիմեր կան, որ պայքարում են չեմպիոնության համար: Մեզ հետ փորձում են մրցակցել «Լացիո»-ն, «Ինտեր»-ը, «Նապոլի»-ն, «Ռոմա»-ն, «Ֆիորենտինա»-ն ու «Միլան»-ը:
Կան շատ մրցակիցներ, ու ես իրոք չեմ կարող որևէ մեկին առանձնացնել»,- ասել է Բուֆոնը Sky Sport Italia-ի հետ զրույցի ժամանակ:








































