Կիրակի օրը Շվեյցարիայի հարավ-արևմտյան Վալե գավառում ձնակույտի փլուզման հետևանքով գնացքը գծերից դուրս է եկել։ Տուժածներ չկան։ Հաղորդում է Ֆրանս-Պրեսը։
Պատճառը եղել է եղանակի տաքացումը։ Այդ ընթացքում գնացքի մեջ եղել է չորս ուղևոր։ Փրկարարներին հաջողվել է փրկել մարդկանց, սակայն Գոլլենստայն և Հոթթեն քաղաքների միջև ճանապարհաիյն կապի վերականգնումը դեռ չի հաջողվել։ Կանխատեսվում է նոր ձնակույտերի փլուզման հավանականություն։









































