Առատ ձյունը և մերկասառույցը Գերմանիայի շատ շրջաններում վթարների պատճառ են դարձել։ Ոստիկանության տվյալներով՝ երկրի հյուսիսում տեղի է ունեցել 14 ճանապարհատրանսպորտային պատահար։ Վնասվածք են ստացել 5 մարդ։
Համբուրգում և Շլեզվիգ-Հոլշտայնում գրանցվել է 80 ճանապարհատրանսպորտային պատահար, տուժել է 3 մարդ։
Սաքսոնիա-Անհալտում գրանցվել 100 ՃՏՊ, Թյուրինգիայում՝ 10, գոյացել է 15 կմ երկարությամբ խցանում։
Երկրի հարավում չդադարող անձրևի հետևանքով գետերը վարարում են և հանգեցնում բնական աղետների։ Փրկարարներն աշխատում են պատրաստակամությամբ։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ կիրակի օրն ամբողջ երկրի տարածքում սպասվում են առատ տեղումներ՝ ձյան տեսքով՝ հյուսիս-աևելքում և անձրևի տեսքով՝ մյուս շրջաններում։ Սպասվում է ջերմաստիճանի իջեցում, որը կառաջացնի մերկասառույցներ։








































