Վենեսուելայի իշխանությունները բերման են ենթարկել Իտալիայի հարցմամբ Ինտերպոլի կողմից հետախուզության մեջ գտնվող թմրաբարոնին, հաղորդում է Ria-ն` վկայակոչելով Վենեսուելայի ԱԳՆ Նեստոր Ռևերոլի հայտարարությունը:
«Ձերբակալված է Ֆրանկլին Անտոնիո Ֆուենտեսը` վենեսուելացի, ով իտալական իշխանությունների կողմից Ինտերպոլի միջոցով հետախուզման մեջ էր թմրավաճառության համար»,- գրել է Ռևերոլը Twitter-ի իր էջում:
2012թ. ընթացքում Վենեսուելայում ձերբակալվել է թմրաբիզնեսով զբաղվող մոտ 20 հանացխմբի ղեկավար, իսկ 6 տարվա ընթացում ձերբակալված խոշոր թմրաբարոնների ընդհանուր թիվը մոտենում է 100-ի:









































