Ինչպես հայտնի է դառնում glassdoor.com պորտալի անցկացրած հետազոտության արդյունքներից, Facebook-ում մասնագիտացող աշխատակիցներն ավելի շատ են վաստակում, քան մյուս ընկերությունների ծրագրավորողները:
Ըստ պորտալի կողմից ճշտված տեղեկությունների՝ հայտնի սոցցանցի ստաժավորվող մասնագետը ամսական միջինը ստանում է 5622 դոլար, իսկ արդեն կայացած մասնագետը՝ ամսական միջինը 6465 դոլար:
Google-ը նույնպես կարող է հպարտանալ իր աշխատակիցների բարձր վարձատրությամբ: Այնտեղ աշխատավարձերն ավելի բարձր են, քան Facebook-ում: Google-ի սկսնակ մասնագետի ամսական միջին աշխատավարձը կազմում է 6862 դոլար:









































