Յամայկացի 2 ձկնորս, որոնք բաց ծովում էին հայտնվել մոտ 1 ամիս առաջ, կոլումբիացի ձկնորսների շնորհիվ շաբաթ օրը կարողացան տուն վերադառնալ, գրում է Ասսոշեյթ Պրեսսը:
Ձկնորսներ Ջոն Սոբան և Էվերտոն Գրեգրին բաց ծով են դուրս եկել նոյեմբերի 20-ին: Նավակի շարժիչի վնասման պատճառով նրանք չեն կարողացել ափ վերադառնալ` ցամաքից հեռանալով 800կմ: Արդյունքում նրանք 3 շաբաթ թիավարել են անհայտ ուղղությամբ և սնվել որսած ձկներով, իսկ ծարավը հագեցրել են կարթի համար պահված սառույցը հալեցնելով:
20 օր թիավարելուց հետո նրանց նկատել է կոլումբիական ուղղաթիռը: Իսկ 2 օր անց Սոբան և Գրեգրին արդեն իրենց համար ուղարկված զբոսանվի վրա էին: Շաբաթ օրը նրանք Յամայկա են վերադարձել:










































