Արգենտինայի և Չիլիի իշխանությունները տագնապ են հայտարարել՝ կապված Կոպաուե հրաբխի ժայթքման մեկնարկի հետ: Լեռան հարակից տարածքներում տարհանում է իրականացվում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Վտանգավորության գունային սանդղակով այն նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակի վրա է: Առավելագույն մակարդակը «կարմիրն» է: Խառնարանից մոխիր և գազեր են արտանետվում:
Մոխրի ամպի բարձրությունը հասնում է 1.5 կմ-ի: Մոխրապատումից ամենաշատը տուժել են Կոպաուե, Կավիաուե և Զապալա բնակավայրերը, որոնք տեղակայված են Պերուի հարավում: Վտանգի մասին նախազգուշացում են ստացել տարածաշրջանի ավիացիոն վերահսկման բոլոր ծառայությունները:
Նշենք, որ հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 2000 թվականին: Այն ակտիվության նշաններ է ցուցաբերել այս ամռանն ու աշնանը:
Հրաբխային լեռը գտնվում է Արգենտինայի հարավարևմտյան հատվածում՝ Նեուկեն նահանգում, որը սահամանկից է Չիլիին:











































