Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մալագա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո խոսել է Անտոնիո Ադանի՝ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու մասին:
Հիշեցնենք, որ երեկ Կասիլյասի փոխարեն զարմանալիորեն խաղում էր Ադանը՝ «Ռեալ»-ի երկրորդ դարպասապահը:
«Սա տեխնիկական որոշում էր, մարզչի որոշումն էր: Մարզիչը վերլուծում է ամեն ինչ, ապա լավագույն կազմը խաղադաշտ դուրս բերում: Սա տեխնիկական որոշում էր: Կարող եք պատմություններ հնարել, եթե ցանկանում եք, բայց սա պարզապես տեխնիկական որոշում էր, ոչինչ ավելի: Ես հաշվի եմ առնում միայն իմ կարծիքը: Իմ կարծիքով՝ այս պահին Ադանը Կասիլյասից լավ է խաղում:
Ձմեռային արձակուրդը ճիշտ ժամանակին է մոտենում: Խաղացողները տխուր են: Պարտությունը միշտ էլ ցավալի է, սակայն իմ խաղացողներն այսօր պայքարեցին մինչև վերջ: Ես դա խաղից հետո ասել եմ նրանց: Նրանք հանգստանալու իրավունք ունեն, քանի որ տքնաջան աշխատեցին այս երեկո»,- ասել է Մոուրինյոն:








































