Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Իսկ «արշալույսներն» այնտեղ ինչպե՞ս են

Հայաստանի ներքաղաքական բուռն կյանքը, դինամիկ անցուդարձը ստվերել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա զարգացումները:

Դրանք, իհարկե, առանձնակի հնչեղություն, բեկումնայնություն առայժմ չունեն, եւ գուցե բարեբախտաբար, քանի որ այն բովանդակությունը, որ կա բանակցային սեղանին` ամենեւին չի բխում հայկական կողմի շահից, եւ լավ է, որ բեկումնային զարգացումները դեռեւս չկան: Բայց պետք է, թերեւս, արձանագրել, գուցե առաջին անգամ, որ ներքաղաքական կյանքում դոմինանտ են դարձել ներքին հարցերը, ներքին իրողությունները, ինչը վկայում է այն մասին, որ ներքաղաքականության բոլոր սուբյեկտները, եւ առաջին հերթին իշխանությունը, գիտակցել են մի պարզ բան. Հայաստանի ներքին կյանքում անընդհատ հղում անելով Ղարաբաղի խնդրին, այն անընդհատ դարձնելով մանիպուլյացիաների առարկա եւ ներքաղաքական ստատուս քվոյի պահպանության անկյունաքար` իրականում երկրում ստեղծվել է մի այնպիսի ճահիճ, որն անխուսափելիորեն քաշելու է թե՛ Հայաստանին, թե՛ Ղարաբաղին:

Եվ փաստացի բոլոր սուբյեկտները, ամենայն հավանականությամբ, հասկացել են, որ Հայաստանի ներքին վիճակն այսօր պահանջում է հրատապ բարեփոխումներ հենց առաջին հերթին նաեւ Ղարաբաղի շահից ելնելով, Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունից ելնելով: Սակայն պետք չէ նաեւ ընկնել մյուս ծայրահեղության մեջ եւ ընդհանրապես անտեսել, ուշադրությունից դուրս թողնել այն, ինչ կատարվում է Ղարաբաղի կարգավորման «ճակատում»: Իսկ այնտեղ կարծես թե տեղի ունեցավ քիչ թե շատ նշանակալից մի իրողություն` հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը, որը վերաբերում էր 2010 թվականի հոկտեմբերին համանախագահների փաստահավաք առաքելության արդյունքին:

Առաքելությունը կատարվել էր Ղարաբաղի ազատագրված տարածքներում: Համանախագահներն արձանագրում են, որ այդ տարածքներում ամեն ինչ ավերված է, բնակության պայմանները` շատ վատ, բնակչություն կա` մոտ 14 հազար, բայց կան այդ քաղաքացիների հետ կապված կարգավիճակային, փաստաթղթային խնդիրներ: Հայաստանի արտգործնախարարությունն այդ զեկույցին բավական հետաքրքրական արձագանք է տվել: Այդ արձագանքում ասվում է, որ համանախագահների զեկույցը, փաստորեն, հերքում է այդ տարածքների մասին ադրբեջանական քարոզչությունը: Հայաստանի ԱԳՆ այդ արձագանքը կարելի է ասել, որ հերքում է Հայաստանի իշխանական քաղաքականության մեջ բանականության կամ ողջախոհության օպտիմալ քանակության առկայությունը: Հայաստանի իշխանությունը փաստացի բավարար է համարում այն անմխիթար պատկերը, որ արձանագրում են համանախագահները ազատագրված տարածքներում:

Այսինքն` եթե մի փոքր կոպիտ նկարագրեմ իրավիճակը, փաստացի ստացվում է, որ Հայաստանն ուրախանում է, որ իր վերահսկողության տակ գտնվող այդ տարածքներն, ըստ էության, անպետք վիճակում են: Հայաստանը մոտավորապես նույն կերպ բավականություն կամ ուրախություն էր արտահայտում 2005 թվականին, երբ Մինսկի խմբի համանախագահները էլի էին փաստահավաք առաքելություն կատարել տարածքներ եւ արձանագրել գրեթե նույն վիճակը: Այն ժամանակ էլ, երբ թե՛ նախագահն էր այլ` Ռոբերտ Քոչարյան, թե՛ արտգործնախարարը` Վարդան Օսկանյան, պաշտոնական Երեւանը հաջողություն էր համարում զեկույցի այդօրինակ եզրակացությունը` ասելով, թե ահա աշխարհը տեսավ, որ սուտ են տարածքների վերաբնակեցման մասին ադրբեջանական մեղադրանքները:

Պաշտոնական Երեւանի դիրքորոշման անփոփոխությունը, որ արձանագրում ենք 2005 եւ 2011 թվականների դիտարկումով, վկայում է Ղարաբաղի հարցում Հայաստանի գլոբալ դիվանագիտա-քաղաքական սնանկության մասին: Առաջին առաքելությունից անցել է վեց տարի, ու փաստորեն որեւէ բան չի փոխվել թե՛ դիվանագիտական, թե՛ խնդրի ռազմաքաղաքական ասպեկտների մասին պատկերացումներում, այլապես ազատագրված տարածքներում վեց տարի անց չէր լինի նույն պատկերը:
Ի՞նչն է այստեղ խնդիրը: Խնդիրն այստեղ այն է, որ նախ Հայաստանի դիվանագիտությունը` պաշտոնական Երեւանը, այդ հարցին անդրադառնալիս պետք է անպայման հղում անի Լեռնային Ղարաբաղի իշխանությանը` թե՛ ինքը չմոռանալով, թե՛ նաեւ աշխարհին հիշեցնելով, որ այդ տարածքները հանդիսանում են ԼՂՀ սահմանադրական տարածքներ: Պաշտոնական Երեւանն այս դեպքում պետք է միմիայն ածանցի, լրացնի պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

Սակայն պաշտոնական Ստեփանակերտն էլ կարծես թե վարժվել է, որ ամեն հարցում ինքը պետք է Երեւանին ածանցի եւ լրացնի, հաճախ կրկնի կամ ընդամենը Երեւանի թույլտվությամբ հակաճառի: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեւի թե իրենք էլ արդեն չգիտեն, թե ավելի պարզ ինչպես կարելի է հայկական կողմին հասկացնել, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերի ամրությունը կախված է ոչ թե ազատագրված տարածքների ամայությունից, այլ բնակեցումից, այնտեղ մարդկային կենսագործունեության համար տարրական պայմանների եւ ենթակառուցվածքների ապահովումից, այդ տարածքները մարդկանց համար կենսական պիտանելիության տարածք դարձնելուց: Այդպիսով դրանք ձեռք են բերում մարդասիրական մեծ նշանակություն, ինչը ժամանակակից աշխարհում կարող է բավական ամուր փաստարկ հանդիսանալ միջազգային հարաբերություններում:

Օրինակ` այսօր Արեւմուտքը Լիբիայի դեմ ռազմական օպերացիա է իրականացնում հենց մարդասիրական փաստարկով` ազատ քաղաքացիներին ցուցաբերվող աջակցություն, մարդկանց իրավունքների պաշտպանություն: Ազատագրված տարածքները բնակեցնելով` հայկական կողմը դրանք կարող է պաշտպանել մարդասիրական փաստարկով: Մինչդեռ այսօր ակնհայտ է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմին նոր փաստարկներ են անհրաժեշտ` իրավիճակը շրջելու համար, այլապես ներկայիս իրավիճակում հայկական շահը պահվում է ընդամենը գերտերությունների հակասությունների լարի վրա:

Քանի այդ հակասությունները կան, սեղանին առկա բանակցային բովանդակությունը չի դառնում իրականություն, բայց եթե դրանք չլինեն, ապա իրականությունն արդեն կդառնա անխուսափելի: Իսկ այդ դեպքում Հայաստանն անխուսափելիորեն կորցնելու է իր հաղթանակի մի զգալի մասը: Մինչդեռ այդ մասին խոսելիս խնդիրն ամենեւին էլ էմոցիոնալ, իռացիոնալ ազգայնականությունը չէ, ամենեւին էլ «ոչ մի թիզ հողի» պատրանքները չեն, այլ պարզ` թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ պետական ռազմավարական հաշվարկը, որ կորցնելով իր հաղթանակի մի զգալի մասը` Հայաստանն այդպիսով կխախտի տարածաշրջանի ռազմա-քաղաքական ռազմավարական հավասարակշռությունը, ապագայի համար այդ տեսանկյունից դառնալով խոցելի:

Այդ իրավիճակում հույսը դնել միջազգային իրավունքի վրա, նույնն է թե` եւս մեկ անգամ դիմել թղթե շերեփի օգնությանը: Միջազգային իրավունքն իրականում գործում է, երբ դրանից թղթե շերեփով օգտվելու փոխարեն, այն պաշտպանում են երկաթե բռունցքով: Տվյալ պարագայում Հայաստանի երկաթե բռունցքն իր ամբողջական հաղթանակն է, որը զգալիորեն մեծացրել է Հայաստանի տարածաշրջանային ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական կշիռը: Այդ կշիռը կորցնելով` Հայաստանը կորցնելու է միջազգային իրավունքի երաշխիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում