Նիգերիայի հյուսիսային Կանո քաղաքում պայթուցիկներով բեռնված ավտոմեքենան կոտրել է դարպասները և պայթել բջջային կապի ընկերության գրասենյակում:
Ըստ Reuters գործակալության` ավտոմեքենայում մահապարտները երկուսն են եղել: Զոհերից, բացի հենց հարձակվողներից, հաջողվել է խուսափել:
Նախկինում «Բոկա հարամ» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները բազմիցս հարձակվել են հեռախոսային ընկերությունների վրա` պնդելով, որ նրանք օժանդակում են անվտանգության ուժերին` կալանելու կազմակերպության գրոհայիններին:











































