«Միլան»-ի նախկին մարզիչ Արիգո Սակկին իր կարծիքն է հայտնել այն մասին, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում «ռոսսոներիների» մրցակիցն է լինելու «Բարսելոնա»-ն:
«Եթե «Բարսելոնա»-ն ցուցադրի իր ամբողջ ներուժը, ապա «Միլան»-ի համար մրցաշարի հաջորդ փուլ անցնելը բարդ կլինի: «Բարսելոնա»-ն այժմ բոլորովին այլ մակարդակ ունի: Ամեն դեպքում պետք չէ թերագնահատել «Միլան»-ին»,- նշել է Սակկին:
«Միլան»-«Բարսելոնա» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա 2013թ. փետրվարի 20-ին Իտալիայում: Պատասխան հանդիպումը կլինի մարտի 12-ին` Իսպանիայում:








































