Thursday, 02 07 2026
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից

Պռնկից կախված վարչապետը

Երեկ կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որով անդրադառնում է ոչ իշխանական քառյակի 12 կետանոց պահանջներին, և ըստ էության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կառավարությունն այսպես, Հայաստանի իշխանական համակարգի նորաձև բառապաշարով ասած՝ «գրողի ծոցն» է ուղարկում ոչ իշխանական ուժերին:

Սեպտեմբերի 30-ին լրացավ այն ժամկետը, որ այդ ուժերը կառավարությանը տվել էին 12 կետերը կատարելու համար: Զուգահեռ սրան` վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չափազանց լարված և ագրեսիվ է արձագանքել ԲՀԿ-ական Վահան Բաբայանի հարցին՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ և հայտարարել է, որ ոչ իշխանական ուժերը նոր մարտի 1, հեղափոխություն և իշխանափոխություն են ուզում, որը սակայն չի լինի:

Հովիկ Աբրահամյանը ուղղակիորեն ոչ իշխանական ուժեր արտահայտությունը չի կիրառել և ոչ էլ ըստ էության կոնկրետ ուժի անուն է տվել, սակայն երբ նա պատասխանում է Բաբայանին, սա ըստ էության նշանակում է պատասխան այն ուժերին կամ առնվազն ուժին, որը ներկայացնում է Բաբայանը:

Այսինքն` հոկտեմբերի 1-ին Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, բավական ագրեսիվ և լայն ճակատով գրոհի է ենթարկել ոչ իշխանական ուժերին, ինչը ըստ էության մտորումների տեղիք է տալիս այն առումով, որ իրենք ոչ իշխանական ուժերը կարծեք թե խնայում են վարչապետին և քննադատելով անգամ նրան` հայտարարում են, որ վարչապետի փոփոխությունից ոչինչ, միևույն է, չի փոխվի: Շատ հավանական է, որ Հովիկ Աբրահամյանին հենց այս իրավիճակն էլ, այսպես ասած, թևեր է տվել, այսինքն` ոչ իշխանական ուժերն իրենք Հովիկ Աբրահամյանին հնարավորություն են տվել նման կոշտ դիրքորոշումով հանդես գալ և անգամ սաստել իրենց, այսպիսով, ըստ էության, ամրապնդելով նրա դիրքերն իշխանության մեջ:

Ի վերջո, ոչ իշխանական ուժերի գործունեությունը հենց սրան էլ հանգել է՝ Հովիկ Աբրահամյանին դարձնել վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն, ինչն ըստ էության հաջողացրին, և հետո էլ, բնականաբար, Աբրահամյանին ամրապնդել վարչապետի պաշտոնում և ուժեղացնել նրա դիրքերը, ինչն էլ ըստ էության տեղի է ունենում այսօր: Հատկապես, որ Հովիկ Աբրահամյանն այդ դիրքերն ուժեղացնելու կարիք իսկապես ունի, որովհետև նրա կառավարության մոտ գործունեության արդյունքների առումով արդեն մի քանի ամիս է` ոչինչ չի ստացվում, արդյունքներ չկան, փոխարենը ակնհայտ են նույնիսկ որոշակի տապալումներ ստվերի դեմ պայքարում, հարկային հավաքագրումների հարցում:

Միևնույն ժամանակ, Հովիկ Աբրահամյանն աչքի է ընկել նրանով, որ նրա կառավարության օրոք կարճ ժամանակում մի քանի սկանդալային ռեաբիլիտացիաներ են եղել կադրային առումով: Այս ամենի արդյունքում վարչապետի պաշտոնը Աբրահամյանի համար նախագահական ցատկահարթակի փոխարեն ավելի ու ավելի անդունդի պռնկի է վերածվում, և այսօր ոչ իշխանական քառյակն իսկապես միակ բանը, որ կարող է անել նրան օգնելու համար` դա իր վրա բղավելու և մատ թափ տալու առիթներ և իրավունք տալն է:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում