«Չելսի»-ն նախատեսում է հզորացնել հարձակման գիծը` Դանիել Սթարիջի` «Լիվերպուլ» տեղափոխության շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո:
Ակումբի հետաքրքրության շրջանակներում են «Արսենալ»-ի հարձակվող Թեո Ուոլքոթը, «Շախտյոր»-ի կիսապաշտպան Վիլիանը և «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: Բացի այդ, լոնդոնյան ակումբը «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից մեկն է:
Պյանիչի տրանսֆերը 15 մլն եվրո է գնահատվում: Վիլիանի իրավունքների դիմաց «Շախտյոր»-ը ցանկանում է ստանալ 30 մլն եվրո:








































