Գլխացավ կարող են առաջացնել ամենասովորական մթերքները՝ ընկույզը, բակլան և պանիրը: Դա տեղի է ունենում տիրամինի պատճառով՝ միացություն, որն առաջանում է ամինաթթուների տարրալուծման հետևանքով: Այսպիսի եզրակացության են եկել Մայոյի կլինիկայի գիտնականները:
Տիրամինն առաջացնում է իմունային պատասխան, նեղացնում է անոթները, ազդում է գրգռման գործընթացի և նյարդային համակարգում արգելակման վրա, ունի տոքսիկ հատկություններ:
Տիրամին շատ կա նեխող մթերքներում, պիստակի, չեդդեր և բրի պանրի, աղ դրած վարունգի, բրազիլական ընկույզի, ավոկադոյի, բանանի, երշիկեղենի, լոբու մեջ, հայտնում է Meddaily-ն:
Բժիշկների խոսքով՝ այս մթերքները կարող են գլխացավ առաջացնել, եթե, օրինակ, մարդը քիչ է քնել, ընդ որում՝ լինում է, որ սնունդն ընդունելու և գլխացավի նոպայի միջև անցնում է մինչև 48 ժամ:








































