Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երուսաղեմի «Փիլիպոսի աղբյուր» կոչվող կալվածքում հրեաներն առանց թույլտվության հնագիտական պեղումներ էին սկսել: Նշենք, որ այս կալվածքը պատկանում էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին:
Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատրիարքարանից տեղեկացրին, որ պեղումները դադարեցվել են և այդ առիթով բանակցություններ են ընթանում: Մեզ ասացին նաև, որ «Փիլիպոսի աղբյուր» կոչվող կալվածքում բուզանդական տաճարի մնացորդներ կան, և պետության հնագետները այդ տաճարի պահպանման համար էին սկսել պեղումները: Խնդիրը միայն այն է, որ այդ գործընթացը սկսվել է առանց պատրիարքարանին տեղյակ պահելու:
Բանակցությունների ավարտից հետո պարզ կլինի, թե ինչ իրավունքով են հրեաները իրենց չպատկանող սեփականության տարածքում սկսել պեղումներ կատարել:
Տեղեկացնենք նաև, որ «Փիլիպոսի աղբյուր» կոչվող կալվածքը, որն իր անվանումը ստացել է բնական աղբյուրի ջրի առկայության համար, արդեն երկու դար պատկանում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին:








































