Ղրղըզստանի ամանորյա գլխավոր տոնածառը, որը տեղադրվել էր մայրաքաղաք Բիշքեկի գլխավոր հրապարակում, փլուզվել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը, հաղորդում է BBC-ին:
Ամանորյա տոնածառն ամրացված է եղել 23 մ բարձրություն ունեցող մետաղական պատվանդանի վրա:
Հաղորդվում է, որ գիշերը Բիշքեկում ուժգին քամի է եղել, ինչի հետևանքով փլուզվել է տոնածառը, վնասվել է նաև կենտրոնական հրապարակում գտնվող երկրի պետական դրոշը:
Իշխանությունները խոստացել են մինչև երեկո տոնածառը վերականգնել:








































