Քիչ առաջ մեկնարկած «Ժառանգության» համագումարը որոշեց սատարել նախագահի ինքնառաջադրվող թեկնածու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը ՀՀ նախագահական ընտրություններում:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարեց իր ինքնառաջադրման մասին որպես ՀՀ քաղաքացի: «Նա, ով կարծում է, որ կարելի է տանը նստել և սպասել փետրվարի 19-ին, ինքն է նպաստում այս իշխանությունների վերարտադրմանը: Մեզ համար դա այդպես չէ: Փետրվարի 18-ին մենք հանձնելու ենք ամենամեծ քննությունը: Այս փետրվարի 18-ը ապագայի Հայաստանի մասին է լինելու»:
Համագումարը վերջում եզրափակվեց երաժշտական կատարմամբ:








































