Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Բացվել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում , «Մալիբու» սրճարանի տարածքում , ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ, բացել է գյուղատնտեսական մթերքների նոր` թվով երրորդ տոնավաճառը: Բացմանը ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բնակիչները նախատոնական օրերին գյուղատնտեսական մթերք կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված տոնավաճառից: Գյուղատնտեսական տոնավաճառների հիմնական նպատակը գյուղացու եկամտի աճին նպաստելն է, ինչպես նաև` առեւտրի ոլորտում գյուղացի-քաղաքացի շփումը վերականգնելը:

Տոնավաճառի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն 150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները` առևտուրը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նրանց տրամադրվելու են անվճար տաղավարներ, կշեռքներ եւ սայլակներ ու անհրաժեշտ այլ պարագաներ: Գյուղատնտեսական երրորդ տոնավաճառը բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երրորդ գյուղատնտեսական տոնավաճառում տաղավարներում շրջելուց հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես նշել է. « Ինչպես խոստացել էինք, այս տարի բացեցինք երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը, որն հնարավորություն է տալիս մայրաքաղաքի բնակիչներին առանց միջնորդի՝ անմիջապես գյուղացուց գնել թարմ մթերք, իսկ գյուղացին էլ` սեփական արտադրանքն իրացնելու լավ հնարավորություն է ստանում»:

Տոնավաճառների արդյունավետության մասին խոսելով` նախարարը նշեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 49 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 876 գյուղացիական տնտեսություններ` 182 գյուղական համայնքներից: Մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 30-40 տոննա գյուղմթերք: Նույն ժամանակահատվածում , «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպվել է 33 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 484 գյուղացիական տնտեսություններ` 140 գյուղական համայնքներից: Տոնավաճառի ընթացքում իրացվել է 10-15 տոննա գյուղմթերք:

«Մալիբու» սրճարանի տարածքում բացված երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի մինչեւ դեկտեմբերի 30-ը՝ ամեն օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում