Թուրքիայի և Հունաստանի առճակատումը հասել է գագաթնակետին։
Հունաստանի և Թուրքիայի միջև քաղաքական սկանդալ է հասունանում: Hürriyet թերթի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ Հունաստանն ավարտին է հասցրել Թուրքիայի սահմանին 4մլն դոլար արժողությամբ մետաղալարե արգելապատնեշի անցկացման գործը: Այն անցկացվել է իբր թե սահմանն անօրինական հատողների դեմ պայքարելու նպատակով, սակայն միջազգային գնահատականով՝ դա ԵՄ կազմում Թուրքիայի անցանկալիության մասին հերթական ազդանշանն է:
Հունաստանի հասցեին Թուրքիայի կողմից հնչել են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» աջակցելու մեղադրանքներ: Թուրքական մամուլում հրապարակումներ են հայտնվել հունական կողմում ահաբեկիչների պատրաստման վերաբերյալ:
Հունաստանի ԱԳՆ խոսնակը թուրքական մամուլի հրապարակումներն անվանել է «կեղծ ու ծիծաղելի»: Նրանք նաև մեղադրել են թուրք լրագրողներին նման հրապարակումներով Էգեյան ծովի զբոսաշրջիկներին վախեցնելու համար:
Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն իր հերթին ասել է, որ Հունաստանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան խնդրի ԵՄ ադամակցության համար, սակայն երբեք նման բան չի լինի:







































