Դեկտեմբերի 20-ին Կանադայի հասարակական անվտանգության նախարար Վիկ Թեյվզը հայտարարել է, որ կանադական իշխանություների կողմից կազմված՝ ահաբեկչական խմբավորումների ցանկը համալրվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանմամբ: Այս մասին տեղեկացրել է Radio-Canada-ն:
Օտտավան «Քուդս»-ին մեղադրել է այն բանում, որ նա զբաղվում է «մերձավորարևելյան երկրներ և ամբողջ աշխարհ իսլամական հեղափոխության արտահանմամբ՝ ակտիվ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին»:
«Քուդս»-ը «Թալիբան»-ին, «Հըզբոլլահ»-ին, ՀԱՄԱՍ-ին, «Իսլամական Ջիհադ»-ին և «Պաղեստինի ազգային ազատագրական ճակատ»-ին զենք է մատակարարում, ինչպես նաև ֆինանսավորում է այդ խմբավորումներին և զբաղվում է դրանց համար գրոհայիններ պատրաստելով:
Հետևելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի օրինակին՝ Կանադան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել է «Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը»:
Պաշտոնական Օտտավայի կողմից կազմված՝ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում 43 խմբավորումներ կան։












































