Ինչպես հաղորդում է The Financial Times-ը- Ուկրաինայի նախկին նախագահ, հայտնի լրագրող Գեորգի Գոնգաձեի գործող մեղադրյալ Լեոնիդ Կուչմային կպաշտպանի նաև ամերիկացի հայտնի իրավաբան Ալան Դերշովիցը: Վերջինս հայտնի է մի շարք աղմկահարույց գործերում ներգրավված լինելով: Դրանցից ամենահայտնին 1995 թ. ամերիկացի ֆուտբոլիստ և դերասան Օ’Ջեյ Սիմպսոնի դեմ սկսված դատարավարությունն էր, որով նա մեղադրվում էր կնոջը և նրա սիրեկանին սպանելու մեջ: Այդ ժամանակ Սիմպսոնը արդարացվեց, թեպետ շատերն էին կարծում, որ հենց հայտնի դերասանն է կնոջ սպանությունն իրագործել:
Մեկնաբանելով Կուչմայի դեմ հարուցված գործը` Դերշովիցն ասել է, որ «հետաքրքված է, որպեսզի իրականությունը բացահայտվի»:
Հիշեցնենք, որ 2000 թ. սպանված լրագրողի գործը մի քանի անգամ ուղարկվել է հետաքննության, իսկ անցած շաբաթ Կուչմայի դեմ քրեական գործ է հարուցվել, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ:








































